Իտալիայի գավաքականի եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալուն։
«Մենք դարձյալ արեցինք դա․ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ»,- գրել է հայ ֆուտբոլիստը՝ հրապարակելով լուսանկարներ հանդիպումից։
Չորրորդ տուրում ավստրիական «Զալցբուրգին» 1:0 հաշվով հաղթելու շնորհիվ «Ինտերը» վաստակեց 10 միավոր եւ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը երրորդ մրցաշրջանում անընդմեջ է հասնում այսպիսի հաջողության։