Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում ուկրաինական «Շախտյոր Դոնեցկից» կրած 0:1 հաշվով պարտությունը։ Հանդիպումը տեղի էր ունեցել Համբուրգում։
«Ցածր խաղամակարդակ ցուցադրեցինք։ Անցկացրինք այս երկու տարիների մեր վատագույն մրցախաղերից մեկը։ Բայց ոչինչ դեռ չենք կորցրել։ Պետք է ինքնաքննադատաբար մոտենանք դրությանը։ Պետք է ավելի վստահ ու դինամիկ լինենք։
Հաջորդ հանդիպումը կանցկացնենք տանը «Պորտուի» դեմ։ Տեսական հնարավորություն կա արդեն այդ խաղում ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր։ Հիմա որոշակի անկում կա մեր խաղում, բայց դա ավելի շատ հոգեբանական խնդիր է, որը պետք է հաղթահարել։
«Շախտյորը» խնդիրներ էր ստեղում եւ արժանիորեն հասավ հաղթանակի։ Պետք է անկեղծ լինել եւ ընդունել, որ վատ խաղացինք։
«Շախտյորը» շատ աշխատեց պաշտպանությունում։ Նրանց արածն արժանի է հարգանքի»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։
H խմբում «Բարսելոնան» ու «Պորտուն» վաստակել են 9-ական միավոր, «Շախտյորը» 6 միավորով երրորդն է։ «Անտվերպենը» միավոր չունի։