86 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուսական թատրոնի ու կինոյի դերասան Անատոլի Յաբբարովը, ով հայտնի է «Հաջողության ջենթլմենները» ֆիլմով։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Kino-teatr.ru պորտալին։
Նշվում է, որ արտիստը մահացել է նոյեմբերի 6-ին։ Մահվան պատճառը, սակայն, չի հաղորդվում։
Անատոլի Յաբբարովը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 24-ին։ 1996թ-ից աշխատել է Կինոդերասանի պետական թատրոնում: Նույն թվականին ստացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։ Դերասանը նկարահանվել է նաեւ Ֆյոդոր Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպի՝ 1969 թվականի էկրանավորման մեջ եւ «Ֆուրցեւա» (2011) հեռուստասերիալում։