«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նկատմամբ Չեմպիոնների խմբային մրցաշարի չորրորդ տուրի տնային խաղում։ Ժիրուն դարձել էր հաղթական գոլի հեղինակ։
«Բարդ խաղ էր։ Մեզ շատ անհրաժեշտ էր այս հաղթանակը մրցաշարային դրությունը շտկելու համար։
Գոլերի բացակայության համար անհանգստություն չունեի, քանի որ նախորդ հանդիպումներում գոլային պահեր ստեղծում էինք։ Պարզապես պետք էր ավելի դիպուկ լինել։ Այս անգամ հաջողվեց դա։ Պետք է շարունակենք նույն ոգով։ Երկրպագուներն անհավանական աջակցություն ցույց տվեցին։ Շատ հպարտ ենք»,- Ժիրուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
F խմբում ՊՍԺ-ն 6 միավորով երկրորդն է, «Միլանն» ունի 5 միավոր եւ երրորդն է։
Առաջատարը Դորտմունդի «Բորուսիան» է, որը 2:0 հաշվով հաղթել էր անգլիական «Նյուքասլ Յունայթեդին» եւ ունի 7 միավոր։