50 Cent-ի «In Da Club» երգը, թողարկումից 20 տարի անց, RIAA-ի կողմից պաշտոնապես ադամանդի կարգավիճակ է ստացել:
Մինչ օրս Get Rich Or Die Tryin’ ալբոմն ԱՄՆ-ում վաճառել է առնվազն 10 միլիոն օրինակով եւ գրանցել ավելի քան 1,2 միլիարդ լսում Spotify-ում եւ 1,8 միլիարդ դիտում՝ YouTube-ում: In Da Club-ը 50 Cent-ի առաջին երգն է, որը հասել է ադամանդի կարգավիճակի։
Թրեքի պրոդյուսերներն են Dr. Dre-ն եւ Մայք Էլիզոնդոն։ 2002 թ-ին Billboard Hot 100 տարեվերջյան աղյուսակում այն զբաղեցրել է առաջին տեղը: Երգն ունի Գրեմմիի 50 անվանակարգեր՝ այդ թվում՝ «Լավագույն նոր կատարող», «Լավագույն ռեփ ալբոմ», «Լավագույն ռեփ դուետ կամ խումբ», «Տղամարդու լավագույն ռեփ սոլո կատարում» եւ «Լավագույն ռեփ երգ»։