Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդը հայտարարել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եւ Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի (WNBA) հետ բազմամյա համագործակցության մասին:
SKIMS-ը եւ WNBA-ն կաշխատեն կազմակերպել նոր միջոցառումներ՝ լիգայի՝ 2024 թվականի սեզոնին ընդառաջ, որը պետք է սկսվի Ֆենիքսում՝ AT&T WNBA All-Star խաղի ընդմիջման ժամանակ:
«Մենք ուրախ ենք համագործակցել WNBA-ի հետ եւ ուրախացնել երկրպագուներին եւ մարզիկներին WNBA-ի խորհրդանշական իրադարձություններով»,-ասել է SKIMS-ի համահիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Քիմ Քարդաշյանը,-«Մենք ակնկալում ենք միասին աշխատել՝ ամրապնդելու կանանց իրավունքների հզորացման եւ ինքնավստահության մեր ընդհանուր արժեքները»:
WNBA-ի հանձնակատար Քեթի Էնգլբերտը կիսել է այս կարծիքը: «WNBA-ի մարզիկները նորաձեւության թելադրող են եւ մեծ զդեցություն ունեն մշակույթի վրա: Հիմա լավագույն ժամանակն է միանալու լիգային որպես գործընկեր, եւ մենք ոգեւորված ենք SKIMS ապրանքանիշի հետ մեր համագործակցության համար՝ գովազդելու միմյանց ապրանքանիշերը եւ լուսաբանելու կին մարզիկներին եւ նրանց ազդեցությունը հասարակության մեջ»։