Վանաձոր բժշկական կենտրոնում արցախցի Նժդեհն է ծնվել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են բժշկական կենտրոնից։
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի 3-րդ զավակը:
3400 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված փոքրիկի ծնունդն ընդունել է մանկաբարաձ-գինեկոլոգ Նարինե Ղուլյանը:
Թե մայրիկի և թե փոքրիկի վիճակը բավարար է:
Ընտանիքը Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է հասել սեպտեմբերի 24-ին՝ ավելի քան 26 ժամ մնալով ճանապարհներին: