Սիլվի Բարկովան՝ որդու դեմքը թաքցնելու, երկրորդ երեխային ունենալու եւ Հնդկաստանի կյանքին հարմարվելու մասին

Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան Instagram-ում պատասխանել է հետեւորդներին հետաքրքրող հարցերին։ Դրանց մեծամասնությունը անձնական բնույթի են եղել, նաեւ՝ Հնդկաստանում նրա առօրյայի մասին։ 

Դերասանուհուց հետաքրքրվել են՝ արդյոք հե՞շտ է հարմարվել Հնդկաստանի կյանքին։ Սիլվին նշել է, որ դրա համար նրանից 5 տարի է պահանջվել։ 

Դերասանուհին Instagram-ում չի խուսափում կիսվել ընտանեկան հրապարակումներով՝ ցուցադրելով նաեւ այս տարի լույս աշխարհ եկած առաջնեկին՝ Կավիրին, սակայն որդու դեմքը Սիլվին թաքցնում է ինստագրամյան էմոջիների ներքո։ Հարցին՝ ինչու է այդպես անում, դերասանուհին պատասխանել է․ «Իրականում անում եմ այն, ինչից, որ միշտ զզվել եմ․․․ Այ մարդ, կամ ցույց տվեք, կամ բացարձակ նկար մի հրապարակեք»,-կատակել է նա, այնուհետեւ հավելել,-«Բայց իրականում, ըստ Թորայի, երեխայի դեմքը մինչեւ 1 տարեկանը (կարծեմ) չի կարելի հրապարակել»։

Իսկ ե՞րբ է ծրագրում երկրորդ զավակին ունենալ։ «Երեւի՝ 3-4 տարուց»,-պատասխանել է դերասանուհին։ 

Comments (0)
Add Comment