Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի նախկին հարձակվող, բելգիացի Ռոմելու Լուկակուի մասին, որը այս մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Ռոմայում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»։
«Լուկակուն մարմնավորում է մեր անցյալը։ Դա ընդամենն այնն է, ինչ մեզ հետ կատարվել է նախկինում։ «Ինտերում» նրա մասին ոչ ոք չի մտածուն, նրան ոչ ոք չի հիշում։ Նրա վարքը պետք չէ մեկնաբանել։ Այդպես պատահում է ֆուտբոլում։ Առաջին ու վերջին դեպքը չէ»,- Մարոտայի խոսքը մեջբերում է La Gazetta dello Sport-ը։
Լուկակուն «Ինտերում» անցկացրել է երեք մրցաշրջան՝ 132 խաղում խփելով 78 գոլ։
Ամռանը հայտնի էր դարձել, որ Լուկակուն գաղտնի բանակցել է «Յուվենտուսի» հետ, սակայն համաձայնության չի հասել։