Age Of Empires II-ում այսուհետ հնարավոր կլինի խաղալ հայ և վրացի հերոսների դերում․ ովքե՞ր են նրանք

Age of Empires II. Definitive Edition իրական ժամանակում ռազմավարություն ժանրի տեսախաղի մշակողները հայտարարել են, որ խաղը կունենա հավելում՝ The Mountain Royals, որը նվիրված կլինի Կովկասի ժողովուրդներից հայերին և վրացիներին:

Ի սկզբանե նորության մասին հաղորդել էին ինսայդերները, սակայն խաղի պաշտոնական կայքն արդեն հրապարակել է պատմական համատեքստի մանրամասն ակնարկ, որում զարգացել են հայ և վրացի ժողովուրդները։ Այնտեղ հնարավոր կլինի ծանոթանալ հայերի և վրացիների հարաբերություններին մոնղոլների, Բյուզանդիայի, թուրքերի, Լենկթեմուրի և այլ հարևանների հետ։

Խաղում Վրաստանն ու Հայաստանը կունենան իրենց յուրահատկություններն ու խաղային էլեմենտները, որոնք արտացոլում են այս երկրների առանձնահատկությունները: Հայաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թորոս II Մեծի դերը, իսկ Վրաստանի դեպքում՝ Թամարա թագուհու դերը։

Mountain Royals ընդլայնումը հասանելի կլինի հոկտեմբերի 31-ին: Steam-ում այն արժե 12,5 դոլար է։

Age of Empires II: Definitive Edition-ը թողարկվել է 2019-ին: Իրական ժամանակի ռազմավարական խաղը հասանելի է PC համակարգիչներում, Xbox One և Xbox Series X/S կոնսոլներում: Age of Empires II-ի բնօրինակը թողարկվել է 1999-ին։

Comments (0)
Add Comment