89 տարեկանում մահացել է ռուս կոմպոզիտոր Գենադի Գլադկովը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Mash Telegram ալիքին։
Պորտալի տվյալներով՝ երաժիշտը մահացել է Մոսկվայում՝ տանը։ Նրա օգնականի խոսքով՝ մահվան պատճառը եղել է կոմպոզիտորի տարիքը։
Գլադկովը մեծ ճանաչում է ձեռք բերել՝ գրելով երաժշտություն այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Հաջողության ջենթլմենները», «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Կապույտ շնիկը» եւ այլն։ Նա երգեր է հեղինակել նաեւ «Բրեմենյան երաժիշտներ» եւ «Բրեմենյան երաժիշտների հետքերով» մուլտֆիլմերի համար, ինչպես նաեւ նախագծում հնչյունավորել է «հիմար թագավորին»: