Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսի հետ եւ հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
22-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2028թ․ հունիս։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Ռոդրիգոն Արքայական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Անցած մրցաշրջանում նա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 59 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։