Սիմոնե Ինձագի․ Արժանիորեն հասանք հաղթանակի բացառիկ մրցակցի նկատմամբ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի տնային խաղում։

«Առաջին կեսը հավասար պայքարում անցավ, մենք ստեղծեցինք մի քանի պահեր, որոնք կարող էինք ավելի լավ օգտագործել։ Հետո մենք բարձրացրին ինտենսիվության մակարդակը եւ արժանիորեն հասանք հաղթանակի բացառիկ մրցակցի նկատմամբ։

Հանդիպումից հետո ես գովեցի ֆուտբոլիստներին։ Նրանք խաղացել էին շաբաթ օրը եւ Սալերնոյից վերադարձել էին գիշերը 3:30-ին։

Ես գովեցի նրանց, ովքեր առաջին րոպեից խաղացին «Բենֆիկայի» դեմ եւ երկրորդ խաղակեսում կարողացան ցուցադրել անհավանական ինտենսիվություն»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Ինտերի» մեկնարկային կազմում «Բենֆիկայի» դեմ ամբողջ հանդիպումն անցկացրել էր նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Comments (0)
Add Comment