Սեւանի ԲԿ–ում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը (ֆոտո)

Սեւանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի առաջին օրը լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը, ում անվանակոչել են Գրիգոր՝ իր պապի անունով։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզմետարանը։

Տղան ծնվել է առողջ, 3400 գրամ քաշով ու 54 սանտիմետր հասակով։ Նորածին Գրիգորն իր երեք քույրերի միակ եղբայրն է։

Գրիգորյանների ընտանիքը բնակվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում։ 2020 թվականի պատերազմում նրանք կորցրել են իրենց տունը, բռնագաղթել Հայաստան, ժամանակավորապես բնակվոել Գորիսում, ապա տեղափոխվել Ստեփանակերտ, որտեղից էլ բնակության նոր վայր են ընտրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որտեղից էլ բռնի տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական ագրեսիայի արդյունքում։

Մովսեսյանների ընտանիքն այժմ ժամանակավորապես տեղավորվել է Սեւան քաղաքի հյուրանոցներից մեկում։

Գեղարքունիքի մարզի բուժհասատություններում 2023 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արդեն հաշվառված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6 հղիներ, ովքեր գտնվում են բժիշկների հսկողության եւ հոգատարության ներքո:

Comments (0)
Add Comment