Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է երկու անընդմեջ պարտությունը։
Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր «Նյուքասլ Յունայթեդին» (0:1), Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ «Վուլվերհեմփթոնին» (1:2)։
«Այդպես էլ է պատահում, երբեմն մենք էլ պարտություններ ենք կրում մրցաշրջանի ընթացքում։ Ես կասեի, որ մենք հաճախ չենք պարտվում, բայց երբեմն պատահում է։
Հիմա մենք պետք է հաղթահարենք այս փուլը։ Մանրամասն կվերլուծենք տեղի ունեցածի պատճառները։ Շուտով կվերադառնան վնասվածքներից հետո վերականգնվող ֆուտբոլիստները»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնության 7 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում մանչեսթերյան թիմը Լոնդոնում հոկտեմբերի 8-ին կհյուրընկալվի փոխչեմպիոն «Արսենալին»։
Հոկտեմբերի 4-ին «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ։