Բեյոնսեի համերգային շրջագայության մասին ֆիլմը համաշխարհային մասշտաբով կտարածվի AMC-ի կողմից

Daily Mail-ը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ ամերիկյան փոփ աստղ Բեյոնսեի Renaissance համաշխարհայն շրջագայության վրա հիմնված ֆիլմն ամբողջ աշխարհում կտարածվի AMC Entertainment-ի կողմից, «քանի որ կինոթատրոնների ցանցերը ձգտում են լրացնել Հոլիվուդի գործադուլներից առաջացած կոնտենտի բացերը»:

Ֆիլմը երգչուհու՝ այս ամառ տեղի ունեցած համաշխարհային շրջագայության թատերական արտադրությունն է, որն ընդգրկում է 57 համերգ Հյուսիսային Ամերիկայի 40 քաղաքներում եւ 14-ը՝ Եվրոպայում:

Այն կհաջորդի փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթի նմանատիպ թողարկմանը։ Երգչուհու Eras Tour համերգային ֆիլմը Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում կցուցադրվի  հոկտեմբերի 13-ից:

«Renaissance: A Film By Beyonce»-ն 2023 թ-ի դեկտեմբերի 1-ից կցուցադրվի ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում, ասվում է AMC-ի հաղորդագրության մեջ։ Մյուս ցուցադրությունների մասին կհաղորդվի առաջիկայում։  

Comments (0)
Add Comment