«Բարսելոնայի» նախկին նախագահներին կաշառատվության մեղադրանք է ներկայացվել

Բարսելոնայի Քննչական դատարանի ղեկավար Խոակին Ագիրեն կաշառատվության մեղադրանք է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ, հաղորդում է El Confidencial-ը։

2001–2018 թվականներին կատալոնական ակումբը Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի Մրցավարական տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային վճարել է մոտ 7,5 միլիոն եվրո։

Կաշառատվության մեղադրանքներ են ներկայացվել «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուին եւ Սանդրո Ռոսելին, կաշառք վերցնելու մեղադրանքներ՝ Նեգրեյրային եւ նրա որդուն։ 

Ավելի վաղ Նեգրեյրան հայտարարել էր, որ «Բարսելոնան» վճարումները կատարել է մրցավարության հետ կապված խորհրդատվություն ստանալու համար, քանի որ կատալոնական ակումբի ղեկավարությունը կասկածներ է ունեցել, որ մրցավարներն անաչառ չեն իրենց ֆուտբոլիստների նկատմամբ։

Comments (0)
Add Comment