Ֆրանսիացի ռեփեր MHD-ն սպանության համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

Ֆրանսիացի ռեփեր MHD-ն դատապարտվել է 12 տարվա ազատազրկման 2018 թվականին Փարիզում երիտասարդ տղամարդու սպանության համար:

Մայրաքաղաքի դատարանը 29-ամյա MHD-ին, իսկական անունը Մոհամեդ Սիլլա, մեղավոր է ճանաչել 23-ամյա Լոիկ Կ․-ի սպանության մեջ։

Զոհին վրաերթի է ենթարկել MHD-ի «Մերսեդեսը», որին հետո ծեծել է մոտ 12 հոգուց բաղկացած ամբոխը։

MHD-ն իրեն մեղավոր չի ճանաչել եւ չի ընդունել առաջադրված մեղադրանքները։ «Ի սկզբանե ես հայտարարել եմ այս գործով իմ անմեղության մասին եւ շարունակելու եմ պնդել իմ անմեղությունը», — հայտարարել է նա Փարիզում լեփ-լեցուն դատարանում, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը:

Նա հերքել է իր ներկայությունը սպանության վայրում՝ պնդելով, որ իր դեմ գործը հիմնված է ասեկոսեների վրա։

Այնուամենայնիվ, 2018թ․-ի ամռանը տեղի բնակիչը նկարահանել է միջադեպն իր պատուհանից։ Արագ պարզվել է, որ մեքենան պատկանում է MHD-ին։ Մյուս վկաները նրան ճանաչել են սանրվածքով եւ սվիտերով։

Գործով հինգ մեղադրյալները նույնպես դատապարտվել են 10-18 տարվա ազատազրկման: Եվս երեքը արդարացվել են։

Comments (0)
Add Comment