Հայ ռեժիսոր Սուրեն Քարտաշյանը Ռուսական հայտնի նախագծերի ժյուրիի կազմում է

Ռեժիսոր եւ օպերատոր, երաժշտական տեսահոլովակների մասնագետ Սուրեն Քարտաշյանը դասվում է այն պրոֆեսիոնալների շարքին, ովքեր կարողանում են գաղափարը վերածել վառ ու հիշարժան տեսահոլովակների ու ֆիլմերի։ Տպավորիչ կադրեր, երաժշտության եւ տեսողական պատկերի յուրահատուկ համադրություն՝ ահա վարպետի առանձնահատկություններից մի քանիսը, որով Քարտաշյանին հաջողվում է կադրից այն կողմ փոխանցել զգացմունքներ։  

Սուրեն Քարտաշյանը իր փորձով եւ պրոֆեսիոնալիզմով մի շարք հայտնի մրցույթների  ներկայացել է որպես ժյուրիի անդամ։ Դրանք են «Կաթիլ» Մոսկովյան միջազգային կինոփառատոնը, «Իրական մրցանակ Musicbox»-ը, «Ազգային մրցանակ Ոսկե հիթ»-ը եւ ոչ միայն։

ՌԴ-ում հայտնի մի շարք անունների կողքին Սուրենը միշտ է առանձնացել իր անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ քննադատություններով, իր գործում եզակիներից է, ում տաղանդը անգամ ժյուրիի պատասխանատու պաշտոնում՝ նկատելի ու տարբերվող է եղել։ Երեւի հենց դա է պատճառը, որ ՌԴ-ում անցկացվող կարեւորագույն մրցույթներում Սուրեն Քարտաշյան անունը ժյուրիների ցանկում է։

Ժյուրիի յուրաքանչյուր անդամ հարստացնում է մրցույթը գիտելիքների լայն գունապնակով, երկարամյա փորձով եւ, իհարկե, իր սերնդի ստեղծագործողներին բնորոշ ինքնատիպ ոգով:  Տաղանդավոր ռեժիսորը արդեն այսօր ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների աշխատանքն առավել ամբողջական ու բազմակողմանի է դարձնում ժամանակակից երաժշտական լուծումների,  կադրային  կոմպոզիցիայի սեփական տեսլականով:
Նրա համար նմանօրինակ մրցույթները իր իմացածը փոխանցելու կարեւոր առաքելություն է, այս ամենի հետ մեկտեղ ռեժիսորը միշտ է նշել՝ ինքը նաեւ սովորում է։

Քարտաշյանի համար կարեւոր առաքելություն է ստեղծել այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց գեղարվեստական արժեքը չեն կորցնելու տասնամյակներ շարունակ։ Ռեժիսորի աշխատանքներից շատերն են հասցրել սիրվել, իսկ յութուբյան հարթակում գրանցել՝ բարձր ցուցանիշներ, հայտնի տեսահոլովակների շարքին են դասվում Արկադի Դումիկյանի եւ Սուպեր Սաքոյի “Моя Невеста”, Վաչե Ամարյանի “Настроение Кайф”, Արման Թովմասյանի «Դու կյանք ես», Արման Թովմասյանի եւ Սամիրայի “AKA AKA”  աշխատանքները․ շարքը շարունակելի է։

Երիտասարդ օպերատոր, ռեժիսոր Սուրեն Քարտաշյանին սկզբնական շրջանում գուցե շատերը չէին վստահում, սակայն հայ ռեժիսորը մի քանի տարում ապացուցեց, որ կարող է լինել լավագույնների շարքում:
Թվում է՝ նա շատ մեծ փորձ ունի, սակայն ընդամենը 10 տարվա քրտնաջան աշխատանքն ու նորը ստեղծելու, տարբերվելու ցանկությունը նրան դարձրել է ժամանակակից լավագույն արվեստագետներից մեկը, ում աշխատանքները խոսում են իր փոխարեն։

Սուրենը միայնակ կարող  է աշխատել նկարահանման հրապարակում՝ ստանձնելով օպերատորի, ռեժիսորի բարդ ու պատասխանատու դերը, այս ամենի հետ մեկտեղ  կիրառելով երաժշտական յուրահատուկ լուծումներ՝ արարել հերթական գլուխգործոցը։ Քարտաշյանը միշտ է նշում՝ ամեն ինչ պետք է իդեալական անի, այլ տարբերակ ռեժիսորի համար չի կարող լինել։

Հեղինակ՝ Տիգրան Դավթյան

Comments (0)
Add Comment