Ադրբեջանը վերահսկողության տակ է առել որոշ ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ. Արտակ Բեգլարյան

Ժողովուրդը կանգնած է ջարդերի աճող վտանգի առաջ: Այս մասին (X)-ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանին հաջողվել է վերահսկողության տակ առնել Արցախի որոշ ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ, ինչպես նաև մի քանի համայնքներ։

Նրանք նաև կտրել են ճանապարհային կապը Արցախի որոշ հատվածների միջև՝ ստեղծելով լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում։

Ժողովուրդը կանգնած է ջարդերի աճող վտանգի առաջ»,-նշել է Բեգլարյանը։

Comments (0)
Add Comment