Ամալ ու Ջորջ Քլունիներն արդեն գլխավորում են Վենետիկի կինոփառատոնի ամենաոճային հյուրերի ցուցակը

Շուտով պաշտոնապես կմեկնարկի Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնը, եւ Ամալ ու Ջորջ Քլունիներն արդեն գլխավորում են ամենաոճային հյուրերի ցուցակը:

Հայտնի զույգը ժամանել է Վենետիկ։ Նրբագեղ հագնված Ամալն ու Ջորջը նավով ուղեւորվել են Cipriani հյուրանոց:

Ամալը ցուցադրել է իր ֆիրմային նրբագեղ ոճը, որը հաճախ ներառում է 60-ականների նորաձեւության դարաշրջանը հիշեցնող մոտիվներ եւ ուրվանկարներ: Իրավապաշտպանը կրում էր սպիտակ մինի զգեստ։ Նա կերպարն ամբողջացրել է Roger Vivier ցանց կոշիկներով, սեւ կաշվե ուսի պայուսակով ու մեծ չափի սեւ արեւային ակնոցով:

Միեւնույն ժամանակ, Ջորջն ավելի գեղեցիկ տեսք ուներ իր հանգիստ իտալական անսամբլում, որը բաղկացած էր մուգ կապույտ օձիքով վերնաշապիկից, գծավոր տաբատից, որոնք համադրել է բաց երանգի թավշյա լոֆերնեով։

Քլունիի ներկայությունը փառատոնին այս տարի կարող է անակնկալ լինել բոլոր նրանց համար, ովքեր հետեւում են դրան: Դերասանների գիլդիան եւ Հեռուստատեսության ու ռադիոյի արտիստների ամերիկյան դաշնությունը գործադուլ են հայտարարել Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների դաշինքի դեմ, քանի որ գործադուլի պայմաններն արգելում են դերասաններին ցանկացած կարգավիճակով գովազդել իրենց կինոնախագծերը:

Այս տարի ակնկալվում է, որ Վենետիկի կարմիր գորգուղով կքայլեն Ադամ Ջրայվերը եւ Ջեսիկա Չեսթեյնը:

Comments (0)
Add Comment