Սիդնեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական ընդամենը 4-5 րոպե եռանդուն, ընդհատվող ֆիզիկական ակտիվությունը կարող է 32%-ով նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը: Նման ակտիվությունը համարժեք է տնային տարբեր պարտականությունների կատարմանը, ինչպիսիք են տան մաքրումը, ճաշ պատրաստելը, հագուստը լվանալը եւ սպասքը լվանալը, գրում է JAMA Oncology ամսագիրը:
Ըստ գիտնականների՝ ընդհատվող ֆիզիկական ակտիվությունը հիշեցնում է առօրյա կյանքում բարձր ինտենսիվության ինտերվալային մարզման (HIIT) սկզբունքները: Քաղցկեղի բոլոր տեսակների համար նման ակտիվությունը նվազեցրել է առաջացման ռիսկերը 18%-ով եւ 32%-ով միայն այն տեսակների համար, որոնք ուղղակիորեն կապված են ֆիզիկական ակտիվության բացակայության հետ: