Ժամանակակից արվեստի առցանց հարթակը DROOL-ը, համագործակցելով հանրահայտ սեքս-կոլաժ նկարիչ Slimesunday-ի հետ, թողարկել է «Հիսուսը դիտում է» սադրիչ պրինետը:
Արտադրանքը, որը ներկայացնում է ամենատես «աչքը երկնքում», ավելացնում է խաղային եւ սեքսուալ նոտա այն ամենին, ինչ ժամանակին տրավմայի է ենթարկել նկարչին, ասվում է բացառիկ մամուլի հաղորդագրության մեջ:
Slimesunday-ը պատմել է այս ամենի հետեւում իր զգացմունքների մասին: «Մարդիկ հաճախ ինձ հարցնում են, թե ինչու եմ կենտրոնանում կրոնի վրա: Դրա համար պատճառ կա, եւ այն կապված է իմ մանկության հետ: Երբ 10 տարեկան էի, ինքս ինձ համոզեցի, որ դժոխք եմ գնալու։ Դա սկիզբ դրեց իմ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը եւ, անկեղծ ասած, փչացրեց իմ երիտասարդությունը։ Նորմալ երեխաներից շատերը կհրաժարվեին նման բանից, բայց ինձ համար դա դարձավ մոլուցք: Յուրաքանչյուր բացասական միտք կամ գործողություն ենթարկվում էր երկնքից եկած աչալուրջ հայացքի: Ես ինքս ինձ համոզեցի, որ լավ լինելու միակ միջոցը անընդհատ աղոթելն է: Ինձ որոշ ժամանակ պահանջվեց այս մոլուցքից ազատվելու համար, բայց երբ դա արեցի, հասկացա, թե որքան վտանգավոր կարող են լինել կրոնական գաղափարախոսությունները: Ես ստեղծում եմ արվեստ, որը վերաբերում է տաբու թեմաներին: Միգուցե ես ուզում եմ, որ մարդիկ ավելի հարմարավետ զգան վիճելի իրավիճակներում։