Մեսին գոլ խփեց 7-րդ խաղում անընդմեջ, «Ինտեր Մայամին» նվաճեց Լիգաների գավաթը (տեսանյութ)

Ամերիկյան «Ինտեր Մայամին» նվաճեց ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթը։ Եզրափակիչում արգենտինացի Տատա Մարտինոյի գլխավորած թիմը հետխաղային 11-մետրանոցներով 10:9 հաշվով պարտության մատնեց ամերիկյան «Նեշվիլին»։

23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն իր նոր թիմում գոլի հեղինակ դարձավ 7-րդ խաղում անընդմեջ։ Նա 10 գոլով դարձավ այս մրցաշարի լավագույն ռմբարկուն։

57-րդ րոպեին «Նեշվիլը» վերականգնեց հավասարությունը։

Հետխաղային 11-մետրանոցները սկսեց Մեսին, որն արդյունավետ իրացրեց հարվածը։

Comments (0)
Add Comment