Հայկական շոու-բիզնեսում այս սեզոնին հանգիստ է․ այո, հայտնիներն էլ հանգստի կարիք ունեն, եւ ամառն օգտագործում են լիցքաթափվելու եւ նոր ուժերով աշխատանքի վերադառնալու համար։ Բայց ոմանք շոգ ամռանն էլ են շարունակում աշխատել։ NEWS.am STYLE-ն ամփոփել է նախորդ շաբաթվա հրապարակումները։
Սկսենք ամենաբարի լուրից՝ «Ռեինկարնացիա» խմբի Ռոլանդ Գասպարյանի կինը՝ Գայանե Հովհաննիսյանը, հայտնել է ընտանիքում համալրման մասին։ Գայանեն ամուսնու եւ դստեր հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է՝ «Սպասում ենք քեզ, մեր երկրորդ հրաշք»։ Լուսանկարն արված է զույգի ամերիկյան հանգստից։
Ամռանը, բնականաբար, հայկական շոու-բիզնեսում շատերն են հանգստանում։ Երգչուհի-դերասանուհի Դալիթան եւս վայելում է ընտանեկան հանգիստը։ Երգչուհին մայրիկի հետ մեկնել է Կիպրոս, որտեղից, պարբերաբար, կիսվում է ջերմ ու գունավոր կադրերով։
Կիպրոսից ոչ այնքան հեռու՝ Հունաստանում են իրենց հանգիստն անցկացնում Արամեն ու կինը՝ Աննա Թովմասյանը։ Աննան Instagram-ում ավելի ակտիվ է, եւ հաճախ է կիսվում ընտանեկան կադրերով։
Կիպրոսից ոչ այնքան հեռու՝ Հունաստանում են իրենց հանգիստն անցկացնում Արամեն ու կինը՝ Աննա Թովմասյանը։ Աննան Instagram-ում ավելի ակտիվ է, եւ հաճախ է կիսվում ընտանեկան կադրերով։
Իվետա Մուկուչյանը շարունակում է իր արվեստի սիրահարներին նվիրել նոր կատարումներ։ Օրեր առաջ երգչուհին նոր ֆոտոշարքով տեղեկացրեց, որ նորություն է սպասվում։
Ավելի ուշ Իվետան կիսվեց իր նոր տեսահոլովակի թիզերով։ «Սեր կա երկնքում Երեւանի», կոչվում է երգչուհու նոր աշխատանքը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է։
Նազենի Հովհաննիսյանն այս շրջանում Լոս Անջելեսում է, որտեղ նկարահանվել է նոր ֆիլմում։ Դերասանուհին կիսվել է իր հերոսուհու ֆոտոշարքով, որում կարճ սանրվածքով է ու մազափնջով։ Նազենին հետեւորդներից հետաքրքրվել է՝ «կարճ վարսե՞ր՝ մազափնջով, թե՞ երկար ու ճակատը բաց…»։ Մեկնաբանություններում կարծիքները կիսվել են՝ ոմանք իրենց հիացմունքն են հայտնել կարճ սանրվածքով կերպարի մասին, ոմանք էլ նշել են, որ դերասանուհուն երկար վարսերն ավելի են սազում։
Ինչ վերաբերում է նոր գեղարվեստական ֆիլմին՝ այն կոչվում է «Կոկո»։ Դրան անդրադարձել է նաեւ ամերիկաբնակ երգչուհի Լիլուն, որը եւս իր մասնակցությունն ունի ֆիլմում, որի ռեժիսորը Անժել Մարտիրոսյանն է։ «Անհամբեր սպասում ենք պրեմիերային»,-հավելել է երգչուհին։