Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակն ամերիկյան «Ֆիլադելֆիա Յունիոնի» նկատմամբ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ «Ինտեր Մայամին» դուրս է եկել եզրափակիչ։
«Մենք աշխատում էինք, որպեսզի դուրս գայինք եզրափակիչ, եւ մենք արեցինք դա։ Մնաց վերջին փոքր քայլը»,- գրել է Մեսին։
Եզրափակիչում «Ինտեր Մայամիի» մրցակիցը կլինի ամերիկյան «Նեշվիլը»։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 20-ին։