Տխուր լուրը գալիս է այնտեղից, որտեղից չէր սպասվում։ The Weeknd-ը խոստովանել է, որ իր «Another One of Me» թրեքը իր կարիերայի վերջին ֆիթն է։
Երգը ձայնագրվել է French Montana-ի եւ 21 Savage-ի հետ համագործակցությամբ, սակայն մնացել է չթողարկված։ Վերջերս կատարողը երգի մասին հայտարարել էր Վարշավայում կայացած համերգի ժամանակ, որտեղ երկրպագուներին հայտնել էր այդ լուրը։ Այնուամենայնիվ, այստեղ եւս մի ֆիթ կա. «Սա կլինի իմ կարիերայի վերջին երգը։ Եթե Daft Punk-ը չվերամիավորվի», — գրել է Տեսֆայեն X-ում (նախկին Twitter-Խմբ.): Daft Punk-ի հետ The Weeknd-ը ստեղծեց Starboy and I Feel It Coming-ը: Դժվար է հավատալ վերամիավորմանը…