Վերջին հրաժեշտի ժամանակ դերասանուհին փոքրիկ գեղեցիկ ելույթ է ունեցել՝ լցված մեծ սիրով։
Վերջերս ծանր հիվանդությունից մահացավ Սանդրա Բուլոքի սիրելին։ Դերասանուհին այս ամբողջ ընթացքում առաջին անգամ խոսել է այն մասին, թե ինչ է զգում իր ընկերոջ՝ լուսանկարիչ Բրայան Ռենդալի հեռանալու հետ կապված։ Այս մասին հայտնում է VOICE հրատարակությունը։
Հարցազրույցում դերասանուհին հանգուցյալ ընտրյալին անվանել է «իր կյանքի սերը» եւ պատմել, թե ինչպես է նա պաշտում իրենց համատեղ երեխաներին, որոնք, նրա կարծիքով, երեքն են, քանի որ նա Բրայանի ավագ դստերը վերաբերվում է որպես իր սեփականի:
«Մենք ունենք երկու հիանալի երեխա՝ երեք երեխա, նրա ավագ դուստրը։ Դա լավագույնն է, որ երբեւէ եղել է: Նա այն օրինակն է, որը ես կուզենայի, որ իմ երեխաները ունենային»,- ասել է Սանդրան։