Համահայկական VIII խաղերի մինի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրում հաղթանակ տարավ նաև Ռուսաստանի հայերի միության թիմը։ Զգալի առավելությամբ՝ 4։0 հաշվով, թիմը հաղթեց Դոնի Նախիջևանի թիմին, որը համարվում է ամբողջ մրցաշարի ֆավորիտներից մեկը։ Հաջորդ՝ եզրափակիչ, խմբային փուլի հանդիպումը ՌՀՄ թիմը կանցկացնի օգոստոսի 12-ին ֆրանսիական Լիոնի թիմի հետ։