Լիբանանի մշակույթի նախարար Մոհամմադ Մորթադն արգելել է «Բարբի» ֆիլմը կինոթատրոններում՝ պատճառաբանելով, որ այն «նպաստում է համասեռամոլությանը» եւ հակասում է կրոնական արժեքներին, հայտնում է Reuters-ը։
Մորտադայի որոշման մեջ ասվում է, որ ֆիլմը «նպաստում է համասեռամոլությանը եւ սեռական փոխակերպմանը» ու «հակասում է հավատքի եւ բարոյականության արժեքներին»՝ նսեմացնելով ընտանիքի կարևորությունը:
Այս որոշման հիման վրա ներքին գործերի նախարար Բասսամ Մավլավին իր հերթին խնդրել է Գլխավոր անվտանգության գրաքննության կոմիտեին, որը պատկանում է Ներքին գործերի նախարարությանը եւ ավանդաբար պատասխանատու է գրաքննության որոշումների համար, ուսումնասիրել ֆիլմը եւ տալ իր առաջարկությունները:
Նույն օրը ավելի ուշ Քուվեյթը հետեւեց Լիբանանի հետքերին՝ ասելով, որ արգելել է «Բարբի» եւ «Խոսիր ինձ հետ» սարսափ ֆիլմերըը՝ պաշտպանելու «հասարակական էթիկան եւ սոցիալական ավանդույթները»:
Ֆիլմը, որտեղ խաղում են Մարգո Ռոբին ու Ռայան Գոսլինգը, պատմում է Բարբիի արկածների մասին իրական աշխարհում։ Հուլիսի 21-ի պրեմիերայից ի վեր ֆիլմի համաշխարհային դրամարկղային եկամուտը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։