WhatsApp-ում եւ Viber-ում հասանելի է զանգի համարը որոշող նորամուծություն Յանդեքսից. այն կարող է նախազգուշացնել խարդախների եւ սպամի մասին

Ռուսական Յանդեքս ընկերության նորամուծությունը կարող է որոշել զանգարողի համարը WhatsApp եւ Viber մեսենջերներում զանգերի ժամանակ, ինչը կօգնի պայքարել խարդախների անցանկալի զանգերի դեմ։

Յանդեքսի ներկայացուցիչների խոսքով՝ այս նորամուծությունը կարող է նախազգուշացնել օգտատերերին այն զանգերի մասին, որոնք կարող են կապված լինել խարդախության, սպամի, գովազդի կամ անգամ տարբեր սերվիսների հետ, այդ թվում առաքման ծառայությունների, բանկերի եւ բուժհաստատությունների։ Այս նորամուծությունը կարող է զգալիորեն բարձրացնել անվտանգության մակարդակը թվային հաղորդակցությունների ոլորտում։

Զանգի համարի որոշման համար անհրաժեշտ է ներբեռնել «Յանդեքսն Ալիսայի հետ» հավելվածը։ Նորամուծությունը հասանելի է WhatsApp եւ Viber հավելվածներում՝ ինչպես iOS , այնպես էլ Android օպերացիոն համակարգերում։ Telegram մեսենջերում այն առայժմ հասանելի չի։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սերվիսը օգտագործում է տվյալներ բաց աղբյուրներից եւ գործընկերներից, որպեսզի տեղեկատվության առավելագույն ճշգրտություն ապահովի։ Սա անվտանգության բարձրացման եւ խարդախությունից օնլայն-հաղորդակցությունների ոլորտում օգտատերերի պաշտպանության լրացուցիչ քայլ է։

Comments (0)
Add Comment