Անգլիայի սուպերգավաթը նվաճած «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է նոր մրցաշրջանից սպասելիքների մասին։
«Հնարավոր է՝ այս արդյունքը մեծ սպասումներ առաջացնի նոր մրցաշրջանից։ Ես ցանկանում էի շատ արագ ստանալ այս գավաթը, հետո մտածել նոր մրցաշրջանի մասին։
Բոլորս էլ գիտենք, որ ֆուտբոլում այսօր տիտղոս ես նվաճում, իսկ վաղը պետք է մարզվես եւ պատրաստվես հաջորդ խաղին։ «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ հանդիպումը կանցնի այլ պայքարում, կլինի շատ բարդ դիմակայություն, պետք է ճիշտ պատրաստվել եւ մոտենալ Պրեմիեր լիգայի մեկնարկին»,- Արտետայի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիայի սուպերգավաթի խաղում «Արսենալը» հետխաղային 11-մետրանոցներով է հաղթել չեմպիոն ու գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին»՝ 17-րդ անգամ նվաճելով սուպերգավաթը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արսենալ» — «Նոթինգեմ Ֆորեսթ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին։