Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Խորխե Վալդանոն վստահ է, որ Արքայական ակումբ տեղափոխվելու դեպքում՝ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն կունենա բարձր արդյունավետություն։
«Մբապեն «Ռեալում» երաշխավորված 40 գոլ կխփի ամեն մրցաշրջանում մեկ տասնամյակ։ Շատ հետաքրքիր կլիներ նրան տեսնել Մադրիդում»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն։
Մբապեն հրաժարվել է մեկ տարով երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել է 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Transfermarkt.com-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։