Ջեֆ Բեզոսը եւ Լորեն Սանչեսը նշանադրության շքեղ երեկույթ են կազմակերպել ընկերների նեղ շրջանակի հետ միլիարդատիրոջ մեգա-զբոսանավում: Ինչպես հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով աղբյուրին, երեկույթն անցկացվել է իտալական Պոզիտանո քաղաքում։ VIP հյուրերի թվում էր Բիլ Գեյթսն իր ընկերուհու՝ Պաուլա Հերդի հետ։
Անցյալ շաբաթ զույգը իսկական շոու էր ներկայացրել Amazon-ի գործադիր տնօրենի 500 միլիոն դոլար արժողությամբ Koru զբոսանավում՝ դեպի Կապրի նավարկելիս: 59-ամյա Բեզոսը պապարացիների օբյեկտիվում էր հայտնվել հարսնացուի հետ մտերմության պահին, որում կրքոտ համբուրվում էին։
Մայիսին՝ հինգ տարվա հարաբերություններից հետո, Բեզոսը Սանչեսին ամուսնության առաջարկություն արեց 20 կարատանոց մատանիով, որի արժեքը 2,5 մլն դոլար է։