Եթե ձեզ հետաքրքրում էր, թե ուր է այն բարձրախոսը, որը Cardi B-ն նետեց երկրպագուների վրա, ահա պատասխանը:
Ելույթի ավարտից հետո այն գտավ պրոդյուսերական ընկերության աշխատակիցը եւ որոշեց բաց չթողնել հնարավորությունը։ Սքոթ Ֆիշերն ապրանքն աճուրդի է հանել eBay-ում։ Բարձրախոսի նախնական արժեքը 500 դոլար էր, սակայն ընդամենը մի քանի ժամում գինը բարձրացավ մինչեւ 25100-ի։ Տեսնենք, թե որքանով այն կբարձրանա մնացած վեց օրերի ընթացքում:
Սքոթը TMZ-ին հայտնել է, որ գումարը կնվիրաբերի Friendship Circle բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է հատուկ կարիքներով երեխաներին։ Եթե դա ճիշտ է, ապա մենք նույնիսկ ուրախ ենք, որ դեպքը տեղի է ունեցել։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին երգչուհին ելույթ է ունեցել Լաս Վեգասում, որտեղ հանդիսատեսից մեկը խմիչք է լցրել նրա վրա։ Ինչին ի պատասխան Քարդին նրա վրա բարձրախոս է նետել։ Նույն օրը երեկոյան աղջիկը կրկնել է իր գործողությունները դիջեյի նկատմամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պահվածքի համար ռեփերի վրա հայտարարություն են գրել ոստիկանություն։ Ի դեպ, կատարողն արդեն իրեն մեղավոր է ճանաչել հարձակման գործով։