Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում խանգարում է Ադրբեջանի բռնապետին և Նիկոլ Փաշինյանին, սակայն նրանք բարձրաձայն չեն կարող հայտարարել, որ պայմանավորվել են ռուսներին դուրս հանելու մասին։ Ուստի պարբերաբար համատեղ օպերացիաներ են իրականացնում՝ ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունը Արցախում կասկածի տակ դնելու համար։ Փոխարենը Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ ԵՄ 200 հոգանոց անզեն առաքելությունն ընդլայնելու կարիք կա, թեև միջազգային հարթակում էլ հայտարարեց, որ իսկզբանե գիտակցել է, որ այդ առաքելության տեղակայումն արդյունավետ չի լինելու։ Թեև ՌԴ խաղաղապահների ի օգուտ Արցախի բազմաթիվ գործողությունների օրինակներ կան, բայց բացթողումներն էլ քիչ չեն, դրանց պատճառները՝ ևս։ ԵՄ առաքելությունը հանրության լայն շրջանակներին հայտնի երկու հայտարարություն է արել՝ 1-ինը, որ եթե միչև գարնան ավարտը պատերազմ չսկսվի, ուրեմն իրենց առաքելությունը կհամարեն կայացած և երկրորդը՝ հիմա մնալու են Կոռնիձորում, մինչև բեռների խնդիրը լուծվի։ Բեռներն ամենբարձր հանրային հնչեղությամբ հասցրել են Կոռնիձոր, ապա նոր Երևանում քննարակում են՝ արդյո՞ք ՌԴ զորախմբին տեղյակ պահել են միչև տանելը, թե՞ ոչ։
Տարօրինակն այն է, որ բարձրաստճան պաշտոնյաներն ու պատասխանատու գերատեսչությունը տեղյակ չէ։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն ասում է, որ չի հասցրել տեղեկանալ, ԱԳ խոսնակը ուղիղ հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ, պատասխանում է ամեն ինչ, բացի հարցի բուն էությունից, նույն իրավիճակն է նաև արցախցի պաշտոնյաների մոտ։
Հասկանալի ձեռագիր է, թեզ են առաջ քաշում, պարզաբանում չեն տալիս, հետո ասում են, թե ՀՀ-ին չվնասելու համար այդ հարցին չեն պատասխանում: Հասարակ քաղաքացիներին ամեն կերպ համոզում են, իբր ռուսներն էին մեղավոր, որ 120 000 հոգու 2 օրվա սննդի տեղափոխման հարցը չլուծեցին և միայն մի քանի ամիս անց ՌԴ-ից, ուղիղ հարցին ի պատասխան, հերքում են ՀՀ իշախնությանը։ Հիմա բեռնատարներով այս շոուի մասին ավելի մեծ թվով քաղաքացիներ են տեղյակ, քան հետո՝ ՌԴ հերքմանը: Այդպես են արժեզրկում խաղաղպահի մանդատը։ Հետո կասեն, թե ռուսները պետք չեն, որ միջազգային խաղաղապահներ են պետք: Իսկ ի՞նչ կլինի, եթե ռուս խաղաղապահները դուրս գան, բայց ուրիշ խաղաղապահերի տեղակայմանը Ադրբեջանի բռնապետը չհամաձայնվի։ Ո՞վ է լինելու դրա պատասխանատուն՝ միջազգային հանրությո՞ւնը, Ադրբեջա՞նը, Ռուսաստա՞նը, նախկիննե՞րը: Կպարզվի, որ մեղավոր ու պատասխանատու են բոլորը բայց ոչ երբեք այս օվերտոնի պատուհանը բացող ՀՀ թիվ մեկ մեղավորը։