ԽՈՅԵՐ
Այսօր դուք կսառեք ձեր սիրելիի կողքին, ոչ թե այն պատճառով, որ դրսում ցուրտ կլինի, այլ, պարզապես, նա իրեն շատ սառը կպահի ձեր հանդեպ: Պատճառն այն է, որ ձեր սիրելին որոշակի անձնական խնդիրներ ունի:
ՑԼԵՐ
Այսօր ձեզ եւ ձեր սիրելիին շատերը կնախանձեն: Նրանց դուք չափազանց կատարյալ կթվաք: Այնպես արեք, որ այս ամենը պարզապես թվացյալ բան չլինի, որ իրականում էլ նույնքան ներդաշնակ լինեք միմյանց հետ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աշխատեք ձեզ այնպես դրսեւորել, ինչպիսին որ այն ժամանակ էիք, երբ ձեզ նոր էին սիրահարվել: Այդպես ավելի հեշտ կլուծեք անձնական խնդիրները:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ դուք ինքնուրույն եւ նպատակասլաց մարդ եք: Սակայն ակնհայտ է, որ ձեր սիրելիի ներկայությունը ձեզ եւս ուժ է տալիս: Փորձեք նրան դա բացատրել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր պետք չէ մտածել այն մասին, թե ինչպես կարելի է հասնել սիրելիի ուշադրությանը: Ավելի գլոբալ բաների մասին մտածեք, օրինակ` թե ինչպես կարելի է շատ գումար վաստակել:
ԿՈՒՅՍԵՐ
Ուշադիր եղեք ձեր խոսքերի հանդեպ, որովհետեւ դրանք հեշտությամբ կարող են վիրավորել ձեր սիրելիին: Իսկ ավելի լավ կլինի, եթե այսօր, առհասարակ, լռակյաց լինեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր լավ կանեք աշխատեք ձեզ վրա եւ կարգավորեք ձեր ներաշխարհը, քանի որ ձեր ներկայիս պահվածքը չի գոհացնում ձեր սիրելիին: Նա ձեզ այսպիսի չի սիրահարվել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ կորցնել: Անգամ եթե ձեր միջեւ խորը վեճ ծագի, միեւվնույն է, նա ամեն ինչ կանի իրավիճակը հարթելու համար:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ինքն էլ չի հասկանա, թե ինչ է ձեզանից ցանկանում: Սակայն փորձեք զսպել նրա քմահաճույքները. վաղը կրկին ամեն ինչ կհարթվի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեզ անընդհատ կտանջեն այն անձնավորության մասին մտքերը, որի հանդեպ անտարբեր չեք: Աշխատեք շատ չտանջվել, հակառակ դեպքում ձեզ մոտ դեպրեսիա կառաջանա:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա, որ դուք արվեստին շատ մոտ լինեք: Նա ձեզ կտանի կամ կինո, կամ թատրոն: Լավ ժամանակն ապահովված է:
ՁԿՆԵՐ
Փորձեք այսօր կիսել ձեր սիրելիի նախասիրությունները: Միասին լսեք երաժշտություն, ֆիլմ դիտեք… Անգամ ամենչնչին ուշադրությունը մեծ փոփոխություններ կմտցնի ձեր հարաբերություններում: