Երեկ՝ հուլիսի 26-ին, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով բեռնված 19 բեռնատար մեքենաները ուղևորվել են Կոռնիձոր, որտեղից նախատեսվում էր, ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ, 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։ Մարդասիրական օգնությունը շրջափակված Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակում։
Սա առաջին դեպքը չէ. դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ի շրջափակումից հետո ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով Արցախ օգնություն է ուղարկվում: Հուլիսի 5-ին Ադրբեջանը հերթական ապօրինի անցակետը տեղադրեց, ինչպես նաև արգելեց հումանիտար բեռների մուտքը՝ փոխարենն առաջարկելով օգտագործել Ակնայի ճանապարհը, որն Ադրբեջանի հերթկան քմահաճույքն է և նպատակ ունի վերջնականապես լուծարել Արցախի պետականությունը։
Նախկինում Արցախ ուղարկված և ոչ մի բեռ նման լուսաբանման չի արժանացել։ Նախ իրար կողքի գեղեցիկ կայանված բեռնատարների լուսանկար հրապարակվեց, հետո հանրային հեռուստաընկորությունը բեռնատարներից շուտ հասավ Մասիսի ճանապարհ, որ դրանց ընթաքը նկարահանի, օրվա ընթացքում 5-6 հաղորդագրություն եղավ, որ արդեն հասել են Գորիս, ապա ուղևորվել են Կոռնիձոր, հետո արդեն հասան Կոռնիձոր։ Այդ ընթաքում Կարմիր խաչը հաղորդագրություն տարածեց՝ խնդրելով թույլ տալ տեղ հասցնել մարդասիրական օգնությունը։ Տեսախցիկների առաջ հայնվեց ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը և տարբեր պաշտոնյաներ խոսեցին դրա մասին և այլն։
Բեռնատարները տանել և Կոռնիձորում կանգնեցնելով՝ Փաշինյանը նախ իր ընտազանգվածին ցույց է տալիս, իբր իրենից կախված ամեն բան անում է։ Օրինակ՝ բեռը հասցրեց Կոռնիձոր, բայց ռուս անզոր խաղաղապահներն իրենց գործառույթը վատ կատարեցին։ Վատ են աշխատում նաև մույս միջազգային կառույցները, որոնք չեն աջակցում Արցախին: Բայց Ալիևն այնքան էլ վատը չէ, առաջարկում է Ակնայով սնունդը հասցնել Արցախ։ Ուղղակի այս անգամ՝ ՀՀ-ից ուղարկված, իսկ հաջորդ անգամներն՝ Ադրբեջանից ուղարկված։ Չէ՞ որ, ըստ Ալիև-Փաշինյան զույգի, Արցախն Ադրբեջան է և այնտեղի սոված բնակչությունը Ադրբեջանի ներքին հարցն է։ Այս զույգը սինքրոն է աշխատում և ոչ մի միջազգային կառույց չի կարողանում ճեղքել նրանց միասնականությունը։
Նիկոլ Փաշինյանն այս քայլով մի քանի խնդիր է լուծում՝ ցույց է տալիս, որ արել է հնարավոր ամենը, Ադրբեջանը խոչընդոտնել է, ռուս խաղաղապահը չի միջամտել, Կարմիր խաչը ևս անզոր էր, արցախացիները սովից մահանում են և այս ամենը միջազգային հանրության լուռ համաձայնությամբ, ուստի՝ միակ ելքը համաձայնելն է, որ Ակնայով սնունդ փոխանցվի՝ հիանալի հասկանալով, որ դրանով Արցախը կորցնում է մայր Հայաստանի հետ կապը։
Այս իրավիճակի միակ մեղավորը Փաշինյանն է՝ չէ՞ որ ինքն է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Ինքն է ասել, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմ մտնի, ապա նոր Բաքվի հետ բանակցի իր իրավունքների ասին, ինքն է այս քայլերով թույլ տվել, որ Ալիևը հայտարարի, թե Արցախի բնակչության խնդիրն իր ներքին հարցն է։ Ինքը, Աղավնոն, Սուսը և Բերձորը հանձնելով, Լաչինի միջանցքը դարձրեց ճանապարհ և ռուս խաղաղապահն հիմա այնտեղ որևէ գործառույթ չունի՝ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինքն է իր խոսույթով փակել միջքազգային հանրության բերանը։ Ասում են՝ եթե Արցախը ճանաչում եք Ադրբեջանի մաս, և Փաշինյանն էլ իր ասուլիսում ասաց, որ Արցախի համար պատրաստ չէ ռազմական գործողության, ապա միջազգային հանրությունից ի՞նչ եք պահանջում։ Նա ցանկանում է, որ հետո իրեն չասեն դավաճան, իսկ ելքն իր և Ալիևի միջև արդեն լուծված է։