Ռունի․ Գվարդիոլան դարձավ անգլիական ֆուտբոլի վրա ազդեցություն թողած լավագույն երեւույթներից

«Մանչեսթեր Յունայթեդի», «Էվերտոնի», Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ, 37-ամյա Ուեյն Ռունին դրական է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ազդեցությունն անգլիական ֆուտբոլի վրա։

«Գվարդիոլայի ղեկավարությամբ «Մանչեսթեր Սիթին» նվաճեց ամեն ինչ։ Ցավոք, հիմա նրանց գերիշխանության ժամանակն է։

Գվարդիոլան դարձավ անգլիական ֆուտբոլի վրա ազդեցություն թողած լավագույն երեւույթներից։ Նա ազդեցություն է թողել նաեւ Անգլիայի հավաքականի վրա, քանի որ մարզել է երիտասարդ անգլիացի խաղացողների, որոնք հետագայում համալրել են ազգային թիմը։ Նրանք հավաքականում տարածել են Գվարդիոլայի ոճն ու գաղափարները»,- Ռունիի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, գավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը։

Comments (0)
Add Comment