«Ես կարող էի չծնվել… բայց հուսով եմ, որ դեռ առիթ կլինի ապրելու»․ Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 41-ամյակը

Նազենի Հովհաննիսյանն այսօր՝ հուլիսի 18-ին, նշում է ծննդյան 41-ամյակը։ Հաղորդավարուհի-դերասանուհին երկար տարիներ է՝ հայկական շոու-բիզնեսում իր ուրույն ու անփոխարինելի տեղն ունի, եւ սա ոչ միայն բնատուր հմայքի, այլեւ բանիմացության եւ անդադար կատարելագործվելու շնորհիվ։ Հաղորդավարուհին իր ծննդյան օրը սկսել է շնորհակալական տեքստով, որն ուղղված է ծնողներին, ընտանիքին, հայրենիքին, ընկերներին ու կյանքին։

«Հուլիս 18… Ես կարող էի չծնվել, ինչպես որ հազարավոր այլ երեխաներ՝ տարբեր ժամանակներում… Կարող էի չունենալ Ընտանիք, ինչպես որ չունեն այսօր էլ շատ-շատերը… Կարող էի չունենալ Սեր, Ընկերություն եւ Արժեքներ… Եվ, ի վերջո, կարող էի չունենալ Հայրենիք… ինչպես, որ չունեն շատերն աշխարհում ու անգամ Հայաստանում…»,-գրել է Նազենին,-«Բայց ուզում եմ ասել շնորհակալություն երկնային դարձած, բայց հավերժ կողքիս՝ Ծնողներիս, որոնց բերած լույս աշխարհում սեր եմ տեսել, տեսել եմ հայրենիք ու արժեքներ, շնորհակալությունս իմ կյանքն այսօր լցնող ու անփոխարինելի իմ՝ Քույրերին եւ նրանց Զավակներին, որոնք մեծապես Իմն են։ Իմ՝ անմնացորդ նվիրված ու տոն՝ Ընկերներին։ Իմ Աննա Հեքեքյանին՝ ուղղակի, որ կա որպես Սիրո մոլորակ, ու, որ ինձ անափ մի աշխարհ է տվել։ Իմ՝ կայացած-տանը-մնացած անհավանական, օրը, ցավը կամ ուրախությունները հետս տանող էն քիչ ընկերներ-ընտանիքիս…
Սոֆիկոյիս։ Իմ էն բոլոր Հայրենակիցներին, որոնք ունեն հայրենիք, որոնց հետ ու որոնցով ես սովորել եմ չհոգնել, պայքարել, ապրել, չկորցնել սթափությունն ու չտրվել հիասթափությանը, աղոթել Երկնայինին, բայց լինել Հողին ամուր կպած, չչարանալ՝ նույնիսկ հալածվելով չարացածներից, ու սովորել ներել՝ անկախ ամեն ինչից ու դառնահամի խտանյութից։ 

Շնորհակալություն Հայաստանի հանուն ու համար ապրողներին ու մեծագույն երախտագիտությունս՝ չհանձնվող սեր ու կյանք՝ Արցախին: Եղի՜ր!!!!!!!…։  ..Ես կարող էի չծնվել… Բայց հուսով եմ, որ դեռ առիթ կլինի ապրելու»։

Comments (0)
Add Comment