Ոտքից գլուխ վարդագույն․ Մարգո Ռոբիի երեք անմոռանալի կերպարները

Դերասանուհու տոտալ ռեինկառնացիան չի կարող չուրախացնել երկրպագուներին։ Ավստրալացի շիկահերն օրինականացրել է վարդագույնը որպես այս սեզոնի ամենաթեժ գույնը:

Մարգոտ Ռոբին Մեխիկոյում Barbie ֆիլմի գովազդի համար հագել է Balmain ապրանքանիշի հանդերձանք։ Թափանցիկ երկարաթեւ տոպ + մինի զգեստ՝ կաշվե հյուսվածքով։ Լուքին դինամիկա են հաղորդել արծաթյա զարդերը․ զանգվածային ականջօղեր եւ գոտի: Կոշիկ՝ մյուլիներ Manolo Blahnik-ից:

Այս կերպարը 1964 թվականի Barbie-ի հանդերձանքի «վերարտադրությունն» էր, որը կոչվում էր Sparkling Pink: Փայլուն Moschino-ի երկկտոր կոստյումը համակցված էր գլխարկի հետ՝ զանգվածային բանտի ու սրտաձեւ պայուսակի տեսքով: Դերասանուհուն ոտքից գլուխ բառացիորեն պատված էր բյուրեղներով։

Նավից դեպի դիմակահանդես կամ գրասենյակից ուղիղ դեպի երեկույթ։ Այս կերպարը ստեղծելու համար Ռոբբիի ոճաբան Էնդրյու Մուկամալը ոգեշնչվել է 1985 թվականի Barbie տիկնիկից:

Վառ ֆուքսիա կոստյում, միդի կիսաշրջազգեստ ու լայն ուսերով բլեյզեր։ Հագուստը համալրված էր XXL հեռախոսով՝ պատված Judith Leiber Couture-ի վարդագույն քարերով, սպիտակ ֆետրե գլխարկ ու Versace La Medusa պայուսակ:

Margot Robbie-ն իր տեսքն ամբողջացրել է Manolo Blahnik-ի երկու գույնի բարձրակրունկներով եւ Taffin զարդերով։

Comments (0)
Add Comment