«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» ԲԿ-ին շնորհվել է երրորդ` ամենաբարձր մակարդակը

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․հուլիսի 6-ի No 3350–Ա հրամանի՝ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնին շնորհվել է երրորդ մակարդակ։

Հիվանդանոցին երրորդ մակարդակ շնորհվում է այն դեպքում, եթե վերջինս.

  • ենթակառուցվածքների և առաջարկվող ծառայությունների առումով համապատասխանում է սահմանված ամենաբարձր մակարդակին,
  • կարող է կազմակերպել ծանր ընթացքով, ինչպես նաև հազվադեպ հանդիպող, քրոնիկ հիվանդությունների վարումը,
  • ունի սանավիացիայի ծառայություն, և ապահովում է ծանր, վերակենդանացման միջոցառումներ և հսկողություն պահանջող հիվանդների տեղափոխում մարզերից Երևան։
Comments (0)
Add Comment