Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը կցուցադրվի Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում։
Bars Media Films-ը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում «Ավրորայի լուսաբացը» ժապավենի պրեմիերայի մասին, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին Նյու Յորքում՝ Village East-ում՝ Angelika-ի եւ New Plaza Cinema-ի կողմից, իսկ օգոստոսի 18-ին՝ Լոս Անջելեսում, Laemmle Glendale-ում, սեպտեմբերի 1-ին Տորոնտոյում Hot Docs Թեդ Ռոջերս կինոթատրոնում: Պրեմիերաներին անձամբ ներկա կլինի ռեժիսոր Իննա Սահակյանը՝ ներկաների հարցերին պատասխանելու։
Ֆիլմը օգոստոսին եւ աշնանը կցուցադրվի նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի այլ քաղաքներում:
Այս գեղարվեստական ֆիլմը Հայաստանում նկարահանված առաջին անիմացիոն վավերագրական ֆիլմն էր եւ առաջադրվել էր «Օսկարի»։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ IAFF 2022-ում եւ դարձավ փառատոնի ֆավորիտ՝ արժանանալով ավելի քան 10 մրցանակների, այդ թվում՝ Asia Pacific Screen Awards 2022 լավագույն անիմացիոն ֆիլմի համար, 2023 թվականի «Ֆիլմեր, որոնք կարեւոր են» հանդիսատեսի մրցանակն ու «Հանդիսատեսի հատուկ հիշատակում» մրցանակը:
«Հայոց ցեղասպանությունն իմ ժողովրդի անսպառ ցավն է»,- ասել է ռեժիսոր Իննա Սահակյանը։ «Ես վախենում էի պատմել այնպիսի պատմություններ, որոնք միայն հայերին կներկայացնեն որպես զոհերի ազգ: Մինչեւ պատահաբար տեսա Ավրորա Մարդիգանյանի հետ հարցազրույցին, երբ թերթում էի Զորյան ինստիտուտում Հայոց ցեղասպանությունը վերապրածների արխիվացված հարցազրույցները: Նրա խոսքերն ու արտահայտությունները փայլում էին անհավանական, բայց սովորական հերոսությամբ՝ այս կինը վերապրել է ցեղասպանությունը, սակայն հրաժարվել է զոհ լինել։ Սա այն կերպարն է, որը ես ուզում էի ստեղծել Aurora’s Sunrise-ում` դիմացկուն, ուժեղ եւ միեւնույն ժամանակ հուզիչ»: