2023թ. Մայիսի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ ,, ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ,, Կանչ,,և ,, Դեպի լույս,, երգչախմբերի,որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակը: Համերգը կրում էր ,, Իմ տեսնող աշխարհը,, խորագիրը և նվիրված էր իր փոքրիկներին: Այդ օրը հնչեցին Վարդուհի Խաչատրյանի ստեղծագործությունները իր երգչախմբերի կատարմամբ: Ժամանակի սղության պատճառով հնչեցին միայն մանկապատանեկան ստեղծագորոծությունները, որոնք գրվել էր հատուկ այս երեխաների համար: Երեկոյի ընթացքում հանդես եկան նաև հատուկ հյուրեր՝ Արմեն Դիվանյանի անվան ,, Արևներ,, մանկապատանեկան անսամբլի սաները: Վարդուհի Խաչատրյանի երեգերը երգում են ոչ միայն իր փոքրիկները, այլև Հանրապետությունում հայտնի այլ մանկապատանեկան խմբեր և երգիչ-երգչուհիներ: Երեկոն իր նուրբ ու գեղեցիկ ձայնով անցկացրեց սիրված հեռուստահացորդավարուհի Սոնա Վերդյանը:
Կային նաև երգեր պարային համարների կատարմամբ: Պարային կատարումներով հանդես եկան Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի Քրիստինա Ավագիմյանի ՙՙՄիլլենիում,, ժամանակակից պարի ստուդիայի սաները, Մարո Անդրեասյանի Մարիոնետների թատրոն -ստուդիայի սաները, Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի Նելլի Աբովյանի պարի խմբի սաները: Նաև Եղավ պրեմիերա, գործիքային կատարում,կատարեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանի սաները:
Երեկոյի ընթացքում Վարդուհի Խաչատրյաինին մեծ ավանդի համար Նիկողայոս Տիգրանյան ոսկե մեդալով պարգևատրեց Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն վաստակավոր մանկավարժ Ալեքսան Ահարոնյանը: Շնորհակալագրով պարգևատրվեց ,,Լինա,, մշակութային կենտրոնի տնօրեն Էվելինա Ասատուրյանի կողմից:,,Հետքարքիր ու հագեցած ծրագիր էր : Հնչեցին նոր երգեր, Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժնի ուսանողները կատարեցին Վարդուհի Խաչատրյանի , Ալեկոծ ծովը,, ստեղծագործությունը: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավ համերգասրահից,, Բոլորի բուռն ծափահարությունները և գովեստի խոսքերը մեզ շատ ոգևորեցին: Հուզմունքը և ուրախությունը խառնվել էին,, մեզ համար շատ կարևոր էր հանդիսատեսի գնահատականը: Եվ մեր հանդիսատեսը հեռացավ դահլիճից մեծ բավականություն ստացած: Շատ հուզիչ էր նաև Գյումրու երեխաների մանկատան տնօրեն տիկին Լիդիայի խոսքերը, ով նույնպես ներկա էր մեր համերգին:Գյումրու մանկատան սան Արթուր Հարությունյանը ,, Դեպի լույս,, երգչախմբի սան է: Բոլորի ջերմ խոսքերը և շնորհավորանքները մեզ պարգևեցին աննկարագրելի բերկրանք,,մեզ հետ անկեղծացավ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը: