Արմինկան Մեքսիկայում է։ Երգչուհին այնտեղի լողափներից մեկում վայելում է իր հանգիստը, իսկ հետեւորդների հետ կիսվում գեղատեսիլ վայրերով ու իր հանգստյան կերպարներով։
50-ամյա երգչուհին հետեւորդնրին գրավել է իր միշտ երիտասարդ ու սլացիկ կազմվածքով ու ոճային կերպարներով։ Լուսանկարներից մեկում Արմինկան լողազգեստի վրայից կրել է վարդագույն վերնաշապիկ, իսկ գլխին՝ երկնագույն շալ՝ զարդարված խայտաբղետ նախշերով։ Մեկ այլ կադրում ամերիկաբնակ շիկահերը սպիտակ տոպով եւ լայն տաբատով է, կերպարն ամբողջացրել է ուսերին գցած կապույտ շալով։ Էլ ի՞նչ լողափ առանց գույների։ Լողափին երգչուհին երեւացել է նաեւ պրինտային վառ զգեստով։
Արմինկային տարիներ շարունակ համարել են հայկական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհին։ Դատելով նրա ընկերների ու երկրպագուների մեկնաբանություններից՝ նա շարունակում է մնալ «տարբերվող եւ եզակի»: