Կոլո-Մուանին՝ Բունդեսլիգայի լավագույն խաղացող

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին ճանաչվել է Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող, հաղորդում է գերմանական Kicker-ը։ Քվեարկությանը մասնակցել է Բունդեսլիգայի 252 խաղացող։

24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը ստացել է ձայների 24,2 տոկոսը։ Երկրորդ տեղում է անցած մրցաշրջանը Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (17,5 տոկոս), որը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։

Լավագույն եռյակը եզրափակել է Բրեմենի «Վերդերի» գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը (11,9 տոկոս)։

Անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզիչ Ուրս Ֆիշերը՝ 21,8 տոկոս։ Երկրորդ տեղում է «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն՝ 21 տոկոս։

Comments (0)
Add Comment