«Ինչու՞ է մայրս դա անում». Ջենիֆեր Լոպեսը պատմել է հայտնիության պատճառով մայրության դժվարությունների մասին

Ջենիֆեր Լոպեսը երկու երեխա ունի Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից։ Vogue Mexico-ին տված նոր հարցազրույցում երգչուհին խոսել է երկվորյակներ մեծացնելու մասին։

«Դուք միշտ կսիրեք ձեր երեխաներին»,- խոստովանել է դերասանուհին։ «Նրանք Ձեզ ըմբռնումով են մոտենում։ Եվ հետո, երբ նրանք մեծանում են, սկսում են հարցեր տալ. «Ինչո՞ւ ենք մենք դա անում։ Ինչու՞ է մայրս դա անում: Ես նույնպես պիտի անե՞մ»,- պատմել է նա։ «Այ աստեղ նրանք սկսում են մարտահրավեր նետել քեզ», — հավելել է հոլիվուդյան աստղը:

Հիշեցնենք, որ 2004 թվականին Ջենիֆեր Լոպեսն ամուսնացավ Մարկ Էնթոնիի հետ։ 2008 թվականին նրանք երկվորյակներ ունեցան՝ Էմման եւ Մաքսիմիլիան։ Սակայն 2011 թվականին Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։

Իսկ անցած ամառ երգչուհին ամուսնացավ Բեն Աֆլեքի հետ։ Նախ նրանք իրենց ամուսնությունը գրանցեցին Լաս Վեգասում, իսկ հետո շքեղ տոնակատարություն կազմակերպեցին իրենց մտերիմների շրջանում։ Իհարկե, միջոցառումը գաղտնի էր։ Զույգը հյուրերին արգելել է նկարահանել արարողությունն իրենց հեռախոսներով եւ լուսանկարներ տեղադրել համացանցում։ Եթե ​​ձեզ թվում է, որ նրանց մոտ ամեն ինչ կատարյալ է, ապա դա, ցավոք, այդպես չէ։ Վերջերս նույնիսկ լուրեր էին պտտվում, որ աստղերը խնդիրներ ունեն։ Օրեր առաջ նրանք միասին էին հայտնվել Լոս Անջելեսում կայացած The Flash-ի պրեմիերային։

Comments (0)
Add Comment