Բեյոնսեն շարունակում է զարմացնել. կարմիր մոնոխրոմ կերպար

Բեյոնսեն Համբուրգում է՝ իր «Ռենեսանս» համաշխարհային շրջագայության շրջանակներում եւ առաջին անգամ հանդես է եկել կրակոտ կարմիր մոնոխրոմ բեմական կերպարով։

Երգչուհին ելույթից կիսվել է մի շարք կադրերով, որոնցում ցուցադրել է բոլորովին նոր բարդ ու կրակոտ անսամբլ։ Բեմում նա կրել է համարձակ դեկոլտեով Carolina Herrera-ի մինի զգեստ։

Նա կերպարն ամբողջացրել է կարմիր ձեռնոցներով, ինչպես նաեւ համապատասխան զուգագուլպաներով եւ սրածայր բարձրակրունկներով։

Նա կերպարն ամբողջացրել է կարմիր ձեռնոցներով, ինչպես նաեւ համապատասխան զուգագուլպաներով եւ սրածայր բարձրակրունկներով։

Սա առաջին աչք շոյող մոնոխրոմ տեսքը չէ, որ Բեյը ցուցադրել է իր ընթացիկ շրջագայության եվրոպական հատվածում: Այն հաջորդել է Ամստերդամում Barbiecore-ի վառ վարդագույն ելույթին։

Ivy Park-ի պատվերով ստեղծած շլացուցիչ կերպարը, նրա հագուստի շարքը Adidas-ի հետ, բաղկացած էր զգեստից՝ ազդրերին երկու բացվածքով, պարանոցի ու կրծքավանդակի հատվածում կտրվածքով։ Նա զգեստը համադրել է ձեռնոցներով, ինչպես նաեւ շողշողացող, նրբագեղ ծոպերով մետալիկ ֆուկսիա վերարկուով:

Comments (0)
Add Comment