Բրազիլական «Գրեմիոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է առաջիկայում ավարտել կարիերան, հաղորդում է իսպանական Marca-ն։
36-ամյա ֆուտբոլիստը ծնկի լուրջ խնդիր ունի՝ արթրոզ։ Նա ակումբի ղեկավարությանը հայտնել է որ չի կարող շարունակել հանդես գալ՝ ունենալով աջի ծնկի ցավեր։
Լուիս Սուարեսը 2022թ․ դեկտեմբերին է միացել «Գրեմիոյին»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։