Այսօր մենք կորցրինք եւս մեկ աստղային զույգ։ Ավրիլ Լավինի եւ ռեփեր Tyga-ի սիրավեպն ավարտվեց։
Նրանք բաժանվել են մի քանի շաբաթ առաջ, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն հիմա։ TMZ-ի աղբյուրները հայտնում են, որ նրանք պահպանել են լավ հարաբերություններ։ Ըստ անանուն աղբյուրների՝ դա երկկողմանի որոշում է եղել։ Ավրիլը նոր է ավարտել երաժշտական շրջագայությունը, իսկ Tyga-ն սկսել է թրեքեր ձայնագրել։
Հիշեցնենք, որ խոսակցություններն այն մասին, որ Ավրիլը եւ ռեփեր Tyga-ն միասին են հայտնվել մարտի սկզբին։ Սկզբում երգչուհին ոչ մի կերպ չէր մեկնաբանում իր նոր հարաբերությունները՝ երաժիշտ Mod Sun-ի հետ նշանադրությունը խզելուց հետո։ Սակայն շուտով աստղերը հայտնվեցին մի միջոցառման, որտեղ նրանք այլեւս չէին թաքցնում իրենց զգացմունքները։
Նշենք, որ 2006-ից 2009 թվականներին Ավրիլն ամուսնացած էր վոկալիստ Դերիկ Ուիբլիի հետ, իսկ 2013-2015 թվականներին նա ամուսնացած էր Nickelback-ի մենակատար Չադ Քրոգերի հետ։